ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստեցել է օգնություն տրամադրել փոթորկից տուժած Լուիզիանա նահանգին։ ԱՄՆ ղեկավարը բարձր է գնահատել համապատասխան մարմինների աշխատանքը, որոնց շնորհիվ հաջողվել է խուսափել մարդկային զոհերից:
Այս պահին Լուիզիանայում առանց էլեկտրականության է մնում շուրջ 240 հազար բնակիչ, 3500 մարդ ապրում է ժամանակավոր կացարաններում: